«Նրանք նման չեն Հոլիվուդի տխմար երեխաներին»․ Էդի Մերֆին՝ իր 10 երեխաների մասին

Հոլիվուդյան աստղ Էդի Մերֆին դերասան Մարկ Մարոնի WTF հեռուստառադիոծրագրի ժամանակ պատմել է իր 10 երեխաների և հայրության բերկրանքի մասին, գրում է Fox News-ը։
«Ապրիլին ես կդառնամ 60 տարեկան, և այդքան երեխաներ ունեմ։ Ես սիրում եմ հայրությունը»,- ասել է Մերֆին։
Հոլիվուդյան դերասանի խոսքով՝ անցել են այն ժամանակները և մի տարում նկարահանվում էր երեք ֆիլմում։ Այժմ իր համար առաջին տեղում երեխաներն են, որոնց հետ փորձում է շատ ժամանակ անցկացնել։

«Ես այնքան երջանիկ եմ իմ երեխաների հետ։ Ես վատ երեխա չունեմ։ Իմ երեխաները հրաշալի, նորմալ մարդիկ են, նման չեն Հոլիվուդի տխմար երեխաներին։ Նրանք խելացի են և փորձում են կյանքում ինչ-որ բանի հասնել։ Ես օրհնված եմ և բախտավոր»,- հավելել է դերասանը։
2018 թվականի նոյեմբերին ծնվել է դերասանի ու նրա հարսնացուի՝ Փեյջ Բաթչերի տղան։
Զույգը նաև ունի 4-ամյա դուստր։ Էդի Մերֆին նախորդ հարաբերություններից ունի ևս 8 երեխա։