Օլիգարխն Ագատա Մուցենիեցեին 10 միլիոն ռուբլի արժողությամբ «Մայբախ» է նվիրել

Ագատան աշխատում է ռուսական Առաջին ալիքի «Մանկական ձայնը» նախագծում, այդ իսկ պատճառով հեռուստատեսության որոշ գործընկերներ տեղյակ են նրա անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխություններից։ Հաղորդավար Ալեքսեյ Շարանինը պնդում է, որ Մուցենիեցեն հարուստ երկրպագու ունի։

«Նա հայտնի օլիգարխ է։ Վերջերս Ագատային 10 մլն ռուբլի արժողությամբ «Մայբախ» է նվիրել։ Նրա կողմից նկատվում են անկեղծ զգացմունքներ, ինչն առաջացնում է Ագատայի գործընկերների նախանձը։ Նա վառ աղջիկ է, Պավելի հետ ամուսնալուծությունից հետո կարիերան աճում է: Նա հեշտությամբ կարող էր գնել այդ մեքենան, վաստակում է բավականաչափ, բայց այստեղ սիրելին նրանից առաջ է անցել», – պատմել է Շարանինը։

Ագատան այդ լուրին հումորով է արձագանքել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում մի շարք սադրիչ լուսանկարների հայտնվելուց հետո Մուցենիեցեին ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի հետ սիրավեպ էին վերագրում: Դերասանուհին հանդուրժել է մի քանի օր, իսկ հետո հրապարակավ հայտարարել, որ երբեք չէր հանդիպի ամուսնացած տղամարդու հետ։

«Սկզբում կատակում էի այդ թեմայով, բայց այդ հիմարության մասշտաբներն այնպիսին են, որ նույնիսկ ընկերներն են սկսում հավատալ․․․ Բոլոր լուսանկարներում և տեսանյութերում Կլիմ Շիպենկոն չէ: Ես ընկերություն եմ անում իրենց ընտանիքի հետ, սիրում եմ և Սոնյային, և Կլիմին։ Պաշտում եմ նրանց արվեստը և հույս ունեմ, որ մի օր մեզ կապելու են մասնագիտական հարաբերությունները», – բացատրել է Ագատան։

Մուցենիեցեն այժմ YouTube-ում երկու շոու է վարում, ինչպես նաև կրկին վերադարձել է մեծ կինո: Երբ նա զբաղված է տեսանկարահանմամբ, երեխաները մնում են հոր՝ Պավել Պրիլուչնիի մոտ։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է նորմալ շփում հաստատել։