Քարդի Բիին մեղադրել են «Գրեմմի»-ում անառակ ելույթի համար

Ամերիկացի հայտնի ռեփեր Քարդի Բին կրկին սկանդալի կիզակետում է։ Շատերին վիրավորել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու և Megan Thee Stallion-ի ելույթը։ Երգչուհիները հասարակությանը ցնցել են համարձակ հագուստներոց ինտիմ տեսարանների իմիտացիայով։

FOX հեռուստաալիքի լրագրողները համարն անվանել են գռեհիկ ու զզվելի։ Հետո նրանց են միացել պահպանողականներն ու վերլուծաբանները, որոնք առհասարակ WAP-ն անվանել են հակաամերիկյան երգ, որը խարխլում է մնացած բարոյականությունը։ Այս ամենին Քարդին, ինչպես միշտ, արձագանքել է հեգնանքով՝ հայտարարելով միայն, որ երախտապարտ է այն հեյթերներին, որոնք հիանալի պրոմո են արել ելույթի համար:

«Այն, ինչ մենք տեսանք անցած գիշեր, լեսբիական սեքսի տեսարան էր։ Մենք տեսնում ենք ամերիկյան արժեքների, ամերիկյան սկզբունքների ոչնչացում», – հայտարարել է ԱՄՆ-ում հայտնի պահպանողական հրապարակախոս և քաղաքագետ Քենդիս Օուենսը։ Քարդին չի կարողացել անտարբեր մնալ և Twitter-ում թեժ վեճի է բռնվել մրցակցի հետ։ Վեճի ընթացքում երգչուին հայտարարել է, որ չի հասկանում, թե ամերիկյան որ սկզբունքների մասին է ընդհանրապես խոսում Քենդին, եթե հարձակվելով նրա վրա՝ ինքն է խախտում գլխավոր սկզբունքը՝ ազատությունը: Բացի այդ, նա հայտարարել է, որ իր ստեղծագործության մեջ և «Գրեմմի»-ի համար շոու ստեղծելիս ոգեշնչվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփից:

«Ես նրանով տարված եմ՝ որպես իմ կուռք։ Նա ցույց տվեց ինձ, որ կարող եմ մերկ կատարել WAP-ը և մի օր դառնալ առաջին տիկին… Այդպես միայն սպիտակամորթ կանայք կարո՞ղ են մերկանալ և ցույց տալ իրենց սեքսուալությունը, զարգանալով իրենց 30 տարեկանում, իսկ ես՝ ոչ։ Ամերիկան այդքան անարդար է։ Մտածում էի, որ այն ազատության հող է»։