Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ․ ԶԼՄ-ներ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է դատարանում հանդես գալ իր նախկին ամուսնու՝ ամերկացի դերասան Բրեդ Փիթի դեմ, հաղորդում է US Magazine-ը։

Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա դերասանների ապահարզանի գործով հերթական դատական նիստը։ Դատական արձանագրությունները վկայում են, որ Ջոլին մի քանի փաստաթուղթ է ներկայացրել դատարան, որոնցում Բրեդ Փիթի կողմից ենթադրյալ ընտանեկան բռնության մասին ապացուցներ կան։

Դրա հետ մեկտեղ, որոշ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախկին ամուսինների երեխաներից ոմանք նույնպես պետք է մասնակցեն նիստին։ Ակնկալվում է, որ դատարանը թույլ կտա նիստին մասնակցել զույգի՝ ցուցմունքներ տալու համար անհրաժեշտ տարիքը լրացած ավագ երեխաներին:

Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Դրանից հետո զույգը սկսել է իրենց 6 երեխաների խնամքի համար դատական հայցեր ներկայացնել։  Փիթը ցանկանում է խնամակալության հավասար իրավունքներ ունենալ, մինչդեռ Ջոլին դեմ է դրան։