Բաժանման մասին լուրերի ֆոնին համացանցում են հայտնվել Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի համբույրի լուսանկարները

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին Դոմինիկյան Հանրապետությունում նկատել են համբուրվելիս՝ զույգի բաժանման մասին լուրերի ֆոնին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Զույգը նշել էր, որ «աշխատում է որոշ հարցերի շուրջ»։

51–ամյա աստղը լուսանկարներում կրում է սպիտակ տնային հագուստ, վարսերն արձակված են։

Ջենիֆեր Լոպեսը Դոմինիկյան Հանրապետությունում է գտնվում՝ նոր Shotgun Wedding ֆիլմի նկարահանումների համար։ Աղբյուրն ասել է, որ չնայած ֆիլմի նկարահանումներին, Լոպեսը հասցնում է ժամանակ անցկացնել Ալեքսի հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, PageSix-ի հրապարակման մեջ ասվում էր, որ 51–ամյա դերասանուհին և 45–ամյա մարզիկը վերջ են տվել իրենց քառամյա հարաբերություններին։ Ինչպես հավելել էր UsWeekly ամսագիրը, զույգը վերջին անգամ միասին ժամանակ է անցկացրել մարտի 1–ին Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ Լոպեսը նկարահանվում է Ջոշ Դուհամելի Shotgun Wedding կատակերգությունում։ People ամսագրին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել էր, որ զույգի հարաբերությունները երեք ամիս է, ինչ սրված են, սակայն նրանք փորձել են պահպանել դրանք:

Հայտնի է, որ մինչ այս նշանադրությունը Լոպեսն ամուսնացած է եղել երեք անգամ, նա ունի երկու երեխա: