Կայացել է «Զակ Սնայդերի Արդարության լիգա» ֆիլմի պրեմիերան

Մարտի 18-ին կայացել է «Զակ Սնայդերի Արդարության լիգա» ֆիլմի պրեմիերան:
Եթե դուք սցենարում սպասում էիք արմատական փոփոխությունների, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել. ֆիլմի Էությունը մնացել է նույնը:
«Արդարության լիգան» հրաշալի ապացույց է, թե որքանով է կինոյում կարևոր մոնտաժը։ 2017-ի ֆիլմի բոլոր առանցքային տեսարանները տեղափոխվել են ռեժիսորական տարբերակ, բայց բոլորովին այլ տեսքով: Որոշ հատվածներ անխնա կրճատվել են, իսկ մյուսները ՝ զգալիորեն ընդլայնվել ։

Նշենք, որ 2017 թվականին թողարկված այս ֆիլմը բավականին մեծ դժվարությունների միջով է անցել․ այն սցենարական բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Ֆիլմի ռեժիսոր Զակ Սնայդերը աշխատանքների ընթացքում հրաժարվել է ռեժիսորի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ դստեր ինքնասպանությունից հետո չի կարող շարունակել աշխատանքը։
Ֆիլմն ավարտին է հասցրել ռեժիսոր Ջոս Ուիդոնը։ Այս ամենի հետևանքով «Արդարության լիգան» դրամարկղային մուտքերի առումով ձախողվել է։