Քրիս Ջեներն առաջին անգամ անդրադարձել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի բաժանությանը

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեներն առաջին անգամ անդրադարձել է դստեր՝ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի բաժանության մասին լուրերին, գրում է Daily Mail-ը։
Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը հաստատել է ամուսնալության մասին ամիսներ շարունակ շրջանառվող լուրերը, չնայած որ դուստրն ու փեսան դեռևս հրապարակայնորեն չեն խոսել այդ մասին։
The Kyle and Jackie O Show հաղորդման ժամանակ հաղորդավարը հարցրել է՝ ինչպես են Քարդաշյանը և Ուեսթը, ինչին ի պատասխան Ջեներն ասել է․ «Կարծում եմ՝ ամուսնալուծությունը միշտ է բարդ։ Այս պարագայում դա բարդացնում է նաև շատ երեխաների առկայության փաստը։ Լավ է, որ մեր ընտանիքում բոլորս իրար հետ ենք և աջակցում ենք միմյանց․ իմ միակ ցանկությունը երեխաներիս երջանիկ տեսնելն է»։

Հարցին, թե արդյոք երկրպագուները Keeping Up With the Kardashians իրապատում շոուի վերջին եթերաշրջանում կտեսնեն ամուսնալուծության մանրամասները, Ջեները հստակ պատասխան չի տվել։
«Գուցե։ Ես դեռ չգիտեմ՝ ինչ են որոշել, մենք նույնիսկ դեռ վերջին եթերաշրջանի առաջին շոուն չենք դիտել»,- հավելել է նա։
Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։
Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։