Քսենիա Սոբչակը ֆիլմ կնկարահանի «Սկոպինսկու մոլագարի» մասին

Չնայած որ «Սկոպինսկու մոլագարը»՝ Վիկտոր Մոխովը, դեռ կալանավորված է, նա բավականին հայտնի է ու քննարկվում է գրեթե բոլոր թոք-շոուներում և համացանցային կայքերում:
Իսկ այժմ լուրեր են տարածվել, որ վերջինիս մասին Քսենիա Սոբչակը որոշել է վավերագրական ֆիլմ նկարահանել և նկարահանման համար հանցագործն արդեն ստացել է հոնորար 50 հազար ռուբլու չափով:
Սոբչակն այդ լուրերը հերքել է՝ նշելով, որ ֆիլմը լինելու է, ոչ թե մոլագարի, այլ նրա զոհերի մասին, և ինքը ոչ մի պայմանավորվածություն չունի հանցագործի հետ:

Հիշեցնենք, որ Վիկտոր Մոխովը 2000-ական թվականներին երկու անչափահաս աղջիկ է առևանգել և նրանց պատանդ է պահել նկուղում: