Ջարեդ Լետոն՝ Գուչի ընտանիքի մասին ֆիլմում. դերասանն անճանաչելի է դարձել

Նախօրեին ամերիկացի հայտնի երգիչ և դերասան Ջարեդ Լետոյին նկատել են Իտալիայում՝ «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումների հրապարակում:
Հերոսին մարմնավորելու համար Ջարեդ Լետոն կերպարանափոխվել է անճանաչելիության աստիճանի։

Նշենք, որ ֆիլմը սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:
Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Լեդի Գագան: