«Այդպիսի տարբերակներ չեն քննարկվում». Հայտնի է՝ ինչ ձևաչափով կանցկացվի «Օսկար» մրցանակաբաշխությունը 

Ապրիլին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի առկա ձևաչափով, իսկ Zoom առցանց հարթակի միջոցով մասնակցությունը կարգելվի:

Այս մասին գրում է The Wrap-ը՝ վկայակոչելով կազմակերպիչների կողմից թեկնածուներին ուղղված նամակը:

«Իհարկե, ձեր առաջին միտքը կլինի՝ արդյոք հնարավոր կլինի՞ միջոցառումն անվտանգ անցկացնելը: Պատասխանն է՝ այո, կարող ենք», – ասվում է նամակում, որի տեքստը հրապարակել է հրատարակությունը:

Կազմակերպիչները հայտնում են, որ միջոցառման ընթացքում կգործարկվի մի համակարգ, որը ճիշտ ժամանակին կտրամադրի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արդյունքները:

«Այնպիսի տարբերակներ, որոնց համաձայն՝ շոուն կանցկացվի Zoom-ի միջոցով, չեն քննարկվում»,- մանրամասնել են կազմակերպիչները:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան «Օսկար» մրցանակակիրների անունները: