Տիմատիի նախկին սիրելին խոստովանել է, որ հղի է

32-ամյա երգչուհի Ալեքսան հաստատել է տեղեկությունները, որոնք վերջին ամիսներին պտտվում էին համացանցում. նա երեխայի է սպասում։ Երգչուհին, որին շատերը հիշում են «Фабрика звезд-4» նախագծի ընթացքում Տիմատիի հետ վառ սիրավեպի շնորհիվ, լուրը հայտնել է ինստագրամյան իր էջում։

«Կյանքի ամենահիասքանչ ու հուզումնալից պահի սպասմամբ։ Հաճելի իրարանցման ժամանակն է՝ ընտրել մանկասայլակ, մահճակալ, իրեր գնել մեր փոքրիկի համար։ Իմ հետևորդների շարքում մայրիկներ կա՞ն։ Լավ էջեր խորհուրդ տվեք գեղեցիկ հագուստ և անհրաժեշտ ամեն բան գնելու համար, բոլորին անկեղծորեն շնորհակալ կլինեմ»,- գրել է Ալեքսան։

Փոքրիկը երգչուհու առաջին երեխան կլինի, իսկ նրա ընտրյալը՝ մարզիչ Վյաչեսլավ Դայչևը, որն աշխատում է Պոլինա Գագարինայի և այլ աստղերի հետ, արդեն իսկ փոքրիկ որդի ունի։ Սկանդալը շոու-բիզնեսում բարձրացել է ամիսներ առաջ. մարզիչը հանուն Ալեքասայի լքել էր հղի հարսնացուին։ Մարզումները, որոնք Դայչևն անց է կացրել արտիստի հետ, վերածվել են բուռն սիրավեպի, սակայն մարզիկը մինչև վերջ ընտրյալին չի խոստովանել դավաճանությունը։