Վրաստանի ներկայացուցիչը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ովքեր բացասական կարտահայտվեն իր եվրատեսիլյան երգի վերաբերյալ

«Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի մասնակից, Վրաստանի ներկայացուցիչ Թոռնիկե Կիպիանին սկանդալային գրառում է կատարել իր մրցութային երգի վերաբերյալ։
Այս մասին հաղորդվում է  Ուկրաինայի՝ «Եվրատեսիլ» ֆեյսբուքյան էջում։
«Շատ տխուր է, որ գոյություն ունի նման իրականություն, երբ մենք այս անպետք *** շոու Եվրատեսիլը պետք է օգտագործենք երգն առաջ մղելու համար։ Ես սա թողնում եմ այստեղ և ձեր իրավունքն է դիտել տեսահոլովակը, թե ոչ։ Բայց եթե որևէ մեկը ինչ-որ բացասական բան կասի ելույթիս համար, ես ***»։ Շնորհակալություն բոլորին, ովքեր իմ կողմում են»,- գրել է Եվրատեսիլի մասնակիցը։

#Georgia2021Scandal
Грузинський представник на Євробаченні 2021 Tornike Kipiani викликав шквал гнівних емоцій у…

Опубликовано Eurovision Ukraine – Євробачення Україна Среда, 17 марта 2021 г.