Վահե Զիրոյանը հանդես է եկել նոր ֆոտոշարքով

Վահե Զիրոյանն այդքան էլ ակտիվ չէ սոցիալական ցանցերի իր էջերում, սակայն օրերս դերասանը հանդես է եկել նոր ֆոտոշարքով։
Արտիստի լուսանկարներն անչափ դուր են եկել երկրպագուներին, ովքեր ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ են հղել նրան մեկնաբանություններում։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Կամերային թատրոնում կայացավ «Փնտրվում է տղամարդ» 18+ ներկայացման պրեմիերան, որտեղ գլխավոր դերերը խաղացին Վիկտորյա Սահակյանն ու Վահե Զիրոյանը։
Showbiz.am կայքի հետ զրույցում ավելի վաղ Զիրոյանը պատմել էր, որ իր կոպտության պատճառով փորձերի ընթացքում ցավեցրել է Վիկոտրյային, սակայն հիմա, բարեբախտաբար, ամեն բան լավ է։