Վերա Բրեժնևային ձերբակալել են Բարսելոնայում․ մանրամասներ

«Вечернего Урганта» հաղորդման եթերում երգչուհի Վերա Բրեժնևան առաջին անգամ պատմել է Իսպանիայում իր հետ կատարված տհաճ միջադեպի մասին։ Նա խոստովանել է, որ մի անգամ ստիպված է եղել մոտ երեք ժամ անցկացնել Բարսելոնայի ոստիկանությունում։
Նշենք, որ րեգչուհին Իսպանիա էր ուղեւորվել Անդրեյ Դանիլկոյի հետ (Վերկա Սերդյուչկա) «Орел и решка» նախագծի շրջանակներում:
«Իսպանական ոստիկանությունում մի քանի ժամ եմ անցկացրել։ Մենք նստել էին։ Ստուգում էին մեր փաստաթղթերը, մատնահետքերի բազան, հարցումներ էին ուղարկում և նայում՝ արդյոք կարող ենք մուտք գործել երկիր», – խոստովանել է Բրեժնևան։

Արդյունքում նրան թույլ են տվել մուտք գործել երկիր միայն երեք օր՝ նկարահանումների համար։ Ինչով էին պայմանավորված այդ դժվարությունները՝ երգչուհին մինչև հիմա չի հասկացել։