Նիկի Մինաժի հոր մահվան մեջ մեղադրվող վարորդը գտնվել է․ մանրամասներ

Ռեփեր Նիկի Մինաժի մայրը՝ Քերոլ Մարաջը, 150 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ այն տղամարդու, որը մեղադրվում է անցյալ ամիս տեղի ունեցած վթարի հետևանքով Մինաժի հոր մահվան համար: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` վկայակոչելով Մարաջի փաստաբանին։
Նիկի Մինաժի հայրը՝  Ռոբերտ Մարաջը, մահացել է 65 տարեկան հասակում, դժբախտ պատահարի հետևանքով․ նրան վրաերթի են ենթարկել։

Մեղավորը դիմել է փախուստի, բայց կարճ ժամանակ անց  ձերբակալվել է փետրվարի 17-ին՝ դեպքի վայրը լքելու և իրեղեն ապացույցները կեղծելու մեղադրանքով:
Նա իրեն մեղավոր չի ճանաչել, գրավի դիմաց ազատ է արձակվել, նրան հրամայել են չլքել Նյու Յորք նահանգը: