Լերա Կուդրյավցևան հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևային հիվանդանոց են տեղափոխել «Գաղտնիք, որը միլիոն արժե» («Секрет на миллион») շոուի նկարահանման հրապարակից։ Այդ մասին նա հայտնել է՝ Ինստագրամի Stories բաժնում հրապարակումներ անելով։

Տելեգրամյան «Курятник» ալիքի հաղորդմամբ՝ Կուդրյավցևան ուշաթափ է եղել գրիմի ընթացքում, հիմա նրա վիճակը գնահատվում է կայուն, բժիշկները փորձում են պարզել, թե ինչն է վիճակի հանկարծակի վատացման պատճառ դարձել։

Ի դեպ, այս տարվա հունվարին աստղը ողնաշարի վնասվածք էր ստացել. Կուդրյավցևան կոտրել էր սրբոսկրը։