Նիք Քեյվը կազմել է իր հուղարկավորության փլեյլիսթը

Ավստրալացի երաժիշտ Նիք Քեյվը՝ Nick Cave and the Bad Seeds-ի մենակատարը, իր հուղարկավորության համար երգեր է ընտրել: Այս մասին հաղորդում է NME-ն:

Արտիստը խոսել է այս թեմայի մասին՝ պատասխանելով երկրպագուի նամակին: Վերջինս ասել էր, որ իր հորը հրաժեշտ է տվել Էլվիս Փրեսլիի ստեղծագործության ներքո:

«Ձեր նամակը ինձ շատ հուզեց: Համոզված եմ, որ ձեր հայրը գոհ է, որ իր հուղարկավորության ժամանակ Էլվիս է հնչել: Կարծում եմ, որ ես ևս երջանիկ կլինեի, եթե ինձ հրաժեշտ տային բոլոր ժամանակների մեծագույն ռոք-ն-ռոլ երգիչի  երգերի ուղեկցությամբ», – նշել է Քեյվը: Նա հավելել է, որ կցանկանար հուղարկավորվել Փրեսլիի Kentucky Rain և How Great Thou Art երգերի ներքո: