Մերկ Նաստյա Իվլեևան հայտնվել է Playboy-ի շապիկին (լուսանկարներ)

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևան, ով իր ծննդյան 30-ամյակը նշել է մարտի 8-ին, ինքն իրեն ծննդյան օրվա առթիվ նվեր է պատրաստել. նա մասնակցել է Playboy ամսագրի ֆոտոսեսիային և մերկ լուսանկարվել դրա կազմի համար:

Ըստ Իվլեևայի՝ ինքը թիմի հետ միասին շապիկը պատրաստել են ինքնուրույն՝ «սկսած պրոդյուսերական ամեն մի մանրուքից և ավարտելով լուսանկարիչներով և 3D դիզայնով»: Աստղն ակնհայտորեն գոհ է ստացված արդյունքից:

«Մենք հավատում ենք, որ սա ռուսական Playboy-ի պատմության մեջ ամենալավ ու ամենաթանկ շապիկն է: Ես հպարտ եմ այս աշխատանքով»,- նշում է Նաստյան:

Իվլեևան նշել է, որ հույս ունի՝ իր աշխատանքը հիանալի օրինակ կծառայի, որ ապագայում ամսագրի բոլոր շապիկները լինեն ոճային, որակյալ և գեղեցիկ: