«Պետք է ապրել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը»․ Քրիստինա Եղոյանը կիսվել է մեղրամսից նոր կադրերով

Դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ծովափնյա հանգստի ընթացքում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցեիկ բնապատկերի ֆոնին։ Քրիստինան արձակել է մազերը, նուրբ շպարով է։
«Պետք է ապրել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, պետք է ժպտալ, պետք է սեր տարածել, պետք է հաճոյախոսել, օգնել, միայն այդ դեպքում նույնը ձեզ կվերադառնա»,- մեկնաբանություններում գրել է նա։
Քրիստինան նաև հավելել է, որ ցանկանում է ապրել մի երկրում, որտեղ մշտապես ամառ է։