Գեղեցկուհի բլոգերը խոստովանել է, որ ինքը, իրականում, 50-ամյա տղամարդ է․ լուսանկարներ

Մեկ պատահական կադրը բացահայտել է հայտնի ճապոնացի մոտոբլոգերի ինքնությունը: Յասուկո անունով աղջիկը Twitter-ում մոտոցիկլետների բլոգ է վարում: Սոցցանցում երիտասարդ գեղեցկուհու բազմաթիվ լուսանկարներ կան՝ մոտոցիկլետների, ավտո-մոտո արհեստանոցների և տարբեր տեսարժան վայրերի ֆոնին, նրա ունի 18 հազար հոտևորդ:
Սակայն ուշադիր բաժանորդներից մեկը նկատել է, որ լուսանկարներից մեկում հայելու մեջ աղջկա փոխարեն արտացոլվում է երկար մազերով տարեց տղամարդ:

Ցզունգի անունով 50-ամյա բայքերը չի հերքել, որ հենց նա է վարում մոտոբլոգերուհու օգտահաշիվը: Տղամարդու խոսքով, նա ցանկացել է իր մոտոցիկլը ցուցադրել սոցցանցերում, բայց հասկանալով, որ մեծահասակ տղամարդու սելֆիները դժվար թե ուշադրություն գրավեն՝ սկսել է իր լուսանկարները մշակել Ֆոտոշոփի միջոցով՝ վերափոխվելով երիտասարդ աղջկա:

Այնուամենայնիվ, նույնիսկ ճապոնական հեռուստատեսությունում «իրական դեմքով» ելույթ ունենալուց հետո Ցզունգին շարունակում է բլոգը վարել Յասուկոյի կերպարով, իսկ բաժանորդները նշում են, որ նրանից շատ գեղեցիկ աղջիկ է ստացվել: