Քիմ Քարդաշյանը մասնակցել է Դեմի Լովատոյի մասին ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ, տեսանյութ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և աջակցել երգչուհի Դեմի Լովատոյին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

41-ամյա հեռուստաաստղն իր աջակցությունն է հայտնել 28-ամյա Դեմի Լովատոյին՝ երգչուհու մասին պատմող վավերագրական Dancing with the Devil ֆիլմը դիտելուց հետո։ Ֆիլմի ցուցադրությանը երգչուհին կրել է վարդագույն շապիկ և սև տաբատ՝ այն համադրելով սև բարձրակրունկների հետ։ Երեկոյի ընթացքում Դեմին բարձրացել է բեմ և երգել։

Լուսանկարը, որը հրապարակել է Քիմ Քարդաշյանը արվել է ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը անցել է բացօթյա տարածքում, իսկ հանդիսատեսը եղել է մեքենաների մեջ։ Քարդաշյանն իր տասնյակ միլիոնավոր հետևորդներին ասել է, որ ֆիլմն անպայման արժե դիտել:

Այս սահմանափակումները պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի տարածմամբ։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը ներկայում անձնական կյանքում դժվարին շրջան է ապրում։