Պավել Պրիլուչնին և Միրոսլավա Կարպովիչը գաղտնի ամուսնացե՞լ են (լուսանկարներ)

Օրերս Պավել Պրիլուչնիին և Միրոսլավա Կարպովիչին առաջին անգամ միասին նկատել են մայրաքաղաքի ռեստորաններից մեկում՝ «В клетке 2» սերիալի նկարահանումների ավարտի կապակցությամբ կազմակերպված երեկույթին:

Իսկ հիմա Միրոսլավան Ինստագրամում նոր կադրեր է ներկայացրել իր ֆոտոշարքից։ Սակայն երկրպագուները ուշադրություն են դարձրել դերասանուհու աջ ձեռքի մատանուն: Երկրպագուները ենթադրում են, որ զույգը կարող էր գաղտնի ամուսանացած լինել։ Ընդ որում, պաշտոնապես դերասանները մինչ օրս չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ հայտնի էր դարձել Ագաթա Մուցենիեցեի և Պավել Պրիլուչնիի բաժանման մասին: Ամուսնալուծության դատական նիստը տեղի է ունեցել հունիսի 15-ին: