«Քիմը երբեք այսքան երջանիկ տեսք չի ունեցել»․ պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Լոս Անջելեսում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին իր աշխատակիցներից մի քանիսի հետ նկատել են Լոս Անջելեսում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արված լուսանկարները։

Հեռուստաաստղը կրել է օձի կաշվից տաբատ, բարձրակրունկներ և անթև շապիկ: Աստղն իր տեսքն ամբողջացրել է երկար արձակված վարսերով և արծաթագույն փոքր պայուսակով, ինչը գույնի շնորհիվ հիանալի համադրվել է Քարդաշյանի մեքենայի հետ։

Բրիտանական պարբերականը հավելել է, որ Քիմը երբեք այսքան երջանիկ տեսք չի ունեցել՝չնայած հիմա նրա անձնական կյանքում բարդ շրջան է։

Մինչդեռ հեռուստաաստղի մայրը՝ Քրիս Ջեները ասել է, որ SKIMS KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրը բարդ ժամանակաշրջան է ապրում և նշել, որ չի հասկանում, թե ինչպես է հեռուստաաստղը հաղթահարում ամուսնալուծության հետ կապված սթրեսը։

«Ես գիտեմ, որ նա չի ուզում տեսախցիկերի առջև խոսել դրա մասին»,– նշել է Քրիս Ջենները։