Ջորջ Քլունին խոստովանել է, որ իր երեխաներին սովորեցնում է հյուրերի գլխին չար կատակներ խաղալ (լուսանկարներ)

Օրերս NBC News-ի Today with Hoda & Jenna հաղորդման եթերում հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին պատմել է, որ իր 3-ամյա դուստրը՝ Էլլան, սկսել է ավելի լավ հասկանալ իր կատակները և մասնակցել դրանց, գրում է People ամսագիրը։

«Իրականում ես նրանց միայն սարսափելի բաներ եմ սովորեցնում։ Ես սիրում եմ նրանց այնպիսի բաներ սովորեցնել, որոնք ապշեցնում են իրենց մորը»,- կատակել է Քլունին։

Դերասանը նաև հայտնել է, որ երբեմն իրենց հյուրերի «գլխին չար կատակներ են խաղում»՝ պատմելով տակդիրների հետ կապված զվարճալի պատմությունը։

Նրա խոսքով՝ տակդիրների վրա Nutella քաղցրավենիք է քսում և երեխաներին սովորեցնում է հյուրերի ներկայությամբ ուտել այն։

«Այո, ես եմ նրանց սովորեցրել։ Արդեն կարող եք պատկերացնել՝ ինչեր ենք անում»,- կատակել է Քլունին։

Խոսելով իր կատակների հանդեպ կնոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ամալ Ալամուդին Քլունի վերաբերմունքի մասին, դերասանը խոստովանել է, որ դրանք այդքան էլ դուր չեն գալիս նրան։

«Դու լո՞ւրջ ես։ Այսօր սա՞ ես սովորեցրել նրանց»,- Քլունիի խոսքով՝ ասում է կինը։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2014-ին և ունի երկվորյակներ։