Դավիթ Մանուկյանը պատմել է Օլգա Բուզովայից բաժանվելու դրական հետևանքների մասին

Հայտնի բլոգեր ու երաժիշտ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում խոսել է հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայից բաժանվելու դրական արդյունքի մասին։ Նա ակնարկել է, որ սկսել է ավելի քիչ ծախսել, ինչը ազդել է նրա ֆինանսական վիճակի վրա։
«Ես մեքենա եմ գնել։ Սկսել եմ տնտեսել ու հասկացել եմ, որ շատ փող էի ծախսում», – ասել է բլոգերը «Մուզ-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բլոգերը պատմել է, որ նախկինում ազատ ժամանակը նվիրում էր սիրեցյալին, դիմավորում էր նրան, երբ վերադառնում էր աշխատանքից, բայց դա չի գնահատվել: Այժմ կենտրոնացել է իր նախագծերի վրա և վայելում է այն էներգիան, որը դրդում է առաջ գնալ։