«Սիրո» թևեր հեռուստասերիալի ցուցադրությունը հետաձգվելու է մեկ շաբաթով, քանի որ դերասաններից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին ասվում է «ARTN TV»-ի հայտարարության մեջ:
«Հարգելի հեռուստադիտող, «Սիրո Թևեր» հեռուստանովելի ցուցադրությունը «ARTN»-ի եթերում մեկ շաբաթով հետաձգվելու է` դերասաններից մի քանիսի կորոնավիրուսով հիվանդանալու հետևանքով: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ակնկալում ձեր ընբռնումն իրավիճակի հետ կապված»,- գրված է հայտարարության մեջ:
Հեռուստասերիալի դերասանուհիներից Սոֆյա Պողոսյանը սոցցանցերի իր էջերում տարածել է հայտարարության տեսանյութն ու գրել. «Սիրելի հեռուստադիտող, COVID-19-ը մեր սերիալի դերասաններին էլ չշրջանցեց, նաև ինձ, ինչի պատճառով «Սիրո թևեր» -ը 1 շաբաթ չի ցուցադրվի»: