«Հույս ունեմ՝ մարմին կհայտնվի, որն այդ ամբողջ կեղտը կմաքրի էկրաններից». Նուրմագոմեդովը անսպասելիորեն խոսել է Մորգենշտերնի մասին

Ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը սոցիալական ցանցերում անսպասելիորեն խոսել է ռեփեր Մորգենշտերնի մասին։
Մարզիկն աջակցել է մեկ այլ ըմբիշի՝ Ալեքսանդր Շլեմենկոյին, որը սկանդալային երգչին «սատանա» է անվանել։
«Իրականում, արժեքները փոխվել են, և դրանում ամենասարսափելին երեխաների համար հետևանքներն են։ Ուրիշի երեխաներ չեն լինում։ Հույս ունեմ, որ մեր երկրում մի մարմին կհայտնվի, որը կհամակարգի և այդ ամբողջ կեղտը կմաքրի էկրաններից»,- նշել է Նուրմագոմեդովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ դարձավ՝ Ալֆա-բանկը աշխատանքի է ընդունել ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտերնին ՝ ստեղծելով հատուկ նրա համար երիտասարդության հետ աշխատանքի բաժնի տնօրենի հաստիքը: