Եղիսաբեթ թագուհին տասներորդ անգամ նախատատ է դարձել

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին տասներորդ անգամ նախատատ է դարձել: Մարտի 24-ին Նորին Մեծության թոռնուհի Զարա Թինդալի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կիրակի օրը՝ մարտի 21-ին, նա որդի է ունեցել։
«Զարա և Մայք Թինդալներն ուրախ են հայտարարելու երրորդ երեխայի՝ Լուկաս Ֆիլիպ Թինդալնի ծնվելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ, որի տեքստը մեջբերում է PA գործակալությունը:

Նորածինի քաշը 3,7 կիլոգրամ է: Մեծ Բրիտանիայի արքայադուստր Աննայի դուստր Զարա Ֆիլիպսը 2011 թվականի հուլիսին ամուսնացել է ռեգբիստ Մայք Թինդալի հետ, որը երեք տարի անց ավարտել էկարիերան:
39-ամյա Զարա Թինդալը շարունակում է պրոֆեսինալ զբաղմունքը ձիասպորտով: 2012 թվականին նա արծաթե մեդալ է նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում: 2013 թվականին Թինդալների ընտանիքում ծնել է առաջին դուստրը, իսկ 2018 թվականին՝ երկրորդը:

Նրանց երրորդ երեխան կդառնա 22-րդը գահաժառանգման հերթում: Փետրվարին երեխա է ունեցել Եղիսաբեթ Բ-ի մյուս թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիա Յորքցին, որը 2018 թվականին ամուսնացել է բրիտանացի արիստոկրատ եւ գինու առեւտրական Ջեք Բրուքսբենքի հետ: