Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարո՞ւմ

ՔՊ-ական շրջանակներում շշուկով ասում են, թե Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Սա գնահատվում է՝ որպես ռուսների աջակցություն Փաշինյանին։ Այս մասին գրում է Altprojects.am-ը։

Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու և նրա հետ հանգիստ զրուցելու համար։

«Ստացվել է այնպես, որ սկանդալային Սոբչակը սկսել է ֆիլմեր նկարել ողբերգությունների հեղինակների հետ։ Նրան հետաքրքրում են մարդկային տառապանքների, ողբերգությունների պատմություններ, դրանց հեղինակները։ Եվ այս համատեքստում բնական է, որ նրան կհետաքրքրի Փաշինյանը. 5 հազար զոհ, 12 հազարվիրավոր, հարյուրավոր անհետկորածներ, գերիներ։ Ավելի թարմ ու ավելի արյունալի աղետ դժվար է գտնել։ Խաղաղ պետության վերածում բզկտված, ռուսական զորքի օգնությամբ պահվող անորոշ կարգավիճակով ու անորոշ հեռանկարով բնակավայրի։

Ռուսաստանյան հասարակությանը վրդովեցրել է, որ Սկոպինի մանյակը շատ հանգիստ է պատմում իր ոճրագործությունների մասին, կարծես՝ չի խեղել ճակատագրեր, չի բերել տառապանքներ։ Հայ հասարակությունը դեռ հանդուրժում է «Իջևանի մոլագարին» որը պատճառ դարձավ արյունալի պատերազմի, 18-20 տարեկան մի ողջ սերնդի կործանման ու շարունակում է հանգիստ խոսել, ելույթներ ունենալ, պլաններ մշակել, պատրաստվել ընտրությունների ու իր շուրջը պահել ուսապարկերին, ձևավորել համախոհների թիմ։ Սա անհավանական է»,- գրում է կայքը։