«Աստղային» դիզայներ Ալեքսանդր Հարությունովը կրկին անդրադարձել է հայտնի դերասանուհի Դարյա Մորոզի «դավաճանության» թեմային։
Մի քանի ամիս առաջ դիզայներն Instagram-ում իսկական փոթորիկ էր առաջացրել` հայտնելով, որ դերասանուհի Մորոզը կոսմետիկայի ապրանքանիշի գովազդում նկարահանվել է իր հեղինակած զգեստով, բայց իրեն նույնիսկ չի նշել։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիմա էլ Instragram-ում հրապարակել է YouTube-յան «Բոլորիդ ցույց կտամ» շոուից մի դրվագ, որտեղ հաղորդավարուհի Դիանան պատմում է դերասանուհու հետ սկանդալի մասին։
Նա համապատասխան հրապարակումներ է արել նաև իր «սթորիներում»՝ տեղադրելով ոչ միայն Դիանայի, այլև բլոգեր Անտոն Սուվորկինի ելույթի դրվագները։ Գրառումներին կից ներկայացրել է նաև իր մեկնաբանությունները՝ ուղղված Մորոզին ու նրա մենեջմենտին․ «Խայտառակություն է։ Ձեզ ծանո՞թ է «էթիկա» բառը։ Հարցը ինձ նշելը չէ, այլ այն, որ սա այլ ապրանքանիշի գովազդային արշավ է»։