Ինչպիսի՞ն էր Իրինա Շեյքը 20 տարեկանում․ մոդելը կիսամերկ լուսանկար է հրապարակել

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն արխիվային լուսանկար է հրապարակել իր Instagram-յան էջում։
Մոդելը նշել է, որ լուսանկարն արվել է 2006 թվականին, երբ ինքը 20 տարեկան է եղել։ Հրապաակումն ավելի քան 450 հազար լայք է հավաքել։

Ավելի վաղ Իրինա Շեյքը խոստովանել էր, թե ինչու չի ցանկանում խոսել Բրեդլի Կուպերի մասին։
«Իմ անցյալի հարաբերությունները  պատկանում են միայն ինձ, և դա անձնական է: Դա պարզապես իմ ներքին աշխարհի մի մասն է, որով ես չեմ ցանկանում կիսվել »,- բացատրել էր Իրինան:
Չնայած իր այդ սկզբունքին ՝ Շեյքը հարցազրույցի ընթացքում որոշել էր նաև հաճոյախոսություններ անել իր նախկին սիրեցյալին:
«Բրեդլին ամենահիասքանչ հայրիկն է: Ես երբեք չեմ հասկացել «համատեղ խնամակալության» տերմինը: Երբ ես աղջկաս հետ եմ, ես 100% մայրիկ եմ, իսկ երբ Բրեդլին է նրա հետ, նա 100% հայրիկ է»,- նշել էր Իրինան: