Rammstein-ը ստիպված է կրկին հետաձգել նախատեսված շրջագայությունը

Գերմանական Rammstein խումբը չեղարկել է եվրոպական շրջագայությունը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս մասին խումբը հայտնել է Facebook-ում:
«COVID-19-ի հետ կապված սպասվող արգելքների և սահմանափակումների պատճառով Rammstein-ը ստիպված է կրկին հետաձգել նախատեսված շրջագայությունը»,- գրել են երաժիշտները՝ նշելով, որ ուրախ չեն նման որոշման համար, սակայն դա համարում են անխուսափելի:

Համերգները տեղի կունենան 2022 թվականին: Բելֆաստում կայանալիք համերգն ամբողջությամբ կչեղարկվի, գումարը ետ կվերադարձվի: Խումբը ցանկանում է դադարն օգտագործել նոր երգերի վրա աշխատելու համար:

Նշենք, որ ավելի վաղ Թիլ Լինդեմանը  հոսպիտալացվել էր: Թիլը մեկ գիշեր անցկացրել էրինտենսիվ թերապիայի բաժնում, ապա տեղափոխվել էր այլ բաժին։ Կորոնավիրուսի թեստը նրա մոտ բացասական էր եղել