Ծնվել է Էմմա Սթոունի առաջնեկը

Ծնվել է հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունի և նրա փեսացուի՝ Saturday Night Live շոուի սցենարիստ 34-ամյա Դեյվ Մաքքերի առաջնեկը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել մարտի 13-ին, երեխայի սեռի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Զույգն իր անձնական կյանքը փորձում է հեռու պահել լրատվամիջոցներից, սակայն ենթադրվում է, որ նրանք հանդիպել են 2016 թվականին SNL-ի նկարահանումներից մեկի ժամանակ:
Հիշեցնենք, որ օգոստոսին «Էլեն շոու»-ի ժամանակ դերասանուհին խոստովանել էր, որ բոլորովին փոխել է ամուսնության և երեխաներ ունենալու մասին իր պատկերացումները:

«Երեխաների վերաբերյալ իմ պատկերացումները տարիքի հետ փոխվել են: Երբ դեռահաս էի, մտածում էի՝ երբեք չեմ ամուսնանա ու երեխաներ չեմ ունենա»,- խոստովանել էր նա և հավելել,- «Իսկ հիմա, երբ մեծացել եմ, մտածում եմ՝ ես իսկապես ցանկանում եմ ամուսնանալ ու երեխաներ ունենալ»: