«Երեխայի ծնվելուց հետո դարձել ենք ավելի դյուրագրգիռ կամ ավելի զգացմունքային»․ Լիլիթ Մուրադյանը

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը այն հայտնիներից է, ովքեր մշտապես խնամված և էլեգանտ տեսք են ունենում։ Հաղորդավարուհու կերպարները երբեք չեն ձանձրացնում և նա միշտ էլ ցույց տալու բաներ գտնում է։
Մայրանալուց հետո նա բավականին հաճախ է կիսվում նոր լուսանկարներով ու պատմում իր առօրյայից։ Այս անգամ Լիլիթը պատմել է, թե ինչ է փոխվել իր կյանքում փոքրիկի ծննդից հետո։

«Մենք ունենք կարիք խոսելու, մեր սիրտը բացելու այն մարդկանց մոտ, ովքեր չեն մեղադրի, չեն պարտադրի մեզ իրենց կարծիքը և չեն փորձի մեզ սովորեցնել, թե որն է ճիշտ, իսկ որը՝ սխալ:
Մենք չպետք է անվերջ փորձենք գոհացնել բոլորին, մենք ունենք մեր վախերն ու ապրումները, որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել, որ երեխայի ծնվելուց հետո դարձել ենք ավելի դյուրագրգիռ կամ ավելի զգացմունքային։

Կինը մայրանալուց հետո անցնում է իր կյանքի ամենադժվար փուլը. սահմանափակվում է ազատությունը, փոխվում է մարմինը, փոխվում է կյանքը, և այդ ամենին սովորելու համար պետք է ժամանակ ու ամենակարևորը՝ սատարում առաջին հերթին ամուսնու կողմից և հետո մյուս հարազատների:
Դուք միևնույն է՝ ունեք գերբնական ուժ, բայց երբեք չմոռանաք, որ դուք ունեք նաև մեկ կյանք, և այն պետք է կարողանաք ապրել նաև ձեզ համար, դժվար պահերին, երբ թևաթափ եք լինում, հիշեք, որ ամեն բան ժամանակավոր է, որ դեռ հազարավոր գիշերներ կլինեն, որ հանգիստ քնեք և լիքը ժամամակ, որ ապրեք ու վայելեք, հավատացեք՝ երեխաները մեծանում են շատ արագ»,-նշել է հաղորդավարուհին: