Դմիտրի Շեպելևը երկրորդ անգամ հայր է դարձել. նա լուսանկարներ է հրապարկել նորածնի հետ

38-ամյա շոումեն Դմիտրի Շեպելեւի ընտանիքը համալրվել է, նա կրկին հայր է դարձել։
Սիրելին՝ Եկատերինա Տուլոպովան, Դմիտրիին որդի է պարգևել, որի անունն առայժմ գաղտնի է պահվում։
Իր ինստագրամյան էջում շոումենը կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է․«Առջևում կարևոր ու հագեցած օր է։ Սիրում եմ, երբ այն վաղ է սկսվում»։
Նշենք, որ Դմիտրին ունի որդի, ում մայրը հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն է։

Ավելի վաղ հաղորդավարը հայտնել էր իր ինստագրամյան էջի Stories բաժնում, որ «Холостяк»-ի պրոդյուսերները զանգահարել են իրեն՝ առաջարկելով մասնակցել նախագծին, բայց նա հրաժարվել է: Նա բացատրել է, որ մերժման պատճառն իր նշանադրված լինելն է եղել։