Հրապարակվել է արևմտյան շոու բիզնեսի 40-ից բարձր ամենահիասքանչ հայտնիների ցանկը

Daily Mail-ը հրապարակել է արևմտյան շոու բիզնեսի 40-ից բարձր ամենահիասքանչ հայտնիների ցանկը, որը գլխավորել է 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը։
Glowday ընկերության անցկացրած հարցման տվյալներով՝ 51-ամյա Ջենիֆեր Լոպեսը գերազանցել է 52-ամյա Ջենիֆեր Էնիսթոնին, 40-ամյա Քիմ Քարդաշյանին և 46-ամյա Վիկտորյա Բեքհեմին։ Հարցման մասնակիցների 38 տոկոսը ցանկություն է հայտնել ավելի մեծ տարիքում ունենալ այնքան լավ տեսք, որքան ունի Լոպեսը 51 տարեկանում։
Հարցման երկրորդ հորիզոնականում դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն է, որը ստացել է հարցվածների ձայների 34 տոկոսը, ապա Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի 40-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը՝ ձայների 31 տոկոսով: Նրանց հաջորդում են 52-ամյա Ուիլ Սմիթը՝ 30 տոկոսով, 46-ամյա բրիտանացի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը և նրա 45-ամյա ամուսին Դևիդ Բեքհեմը։ Ցանկը շարունակում են Հելեն Միրենը, Կլաուդիա Ուինքլմենը, Քեյթ Բեքինսելը, Բրեդ Փիթը, Նաոմի Քեմփբելը և այլոք։