Ռիհաննան կներկայացնի նոր երգ 5 տարվա երաժշտական դադարից հետո

33-ամյա երգչուհի Ռիհաննան Instagram-ում հրապարակել է մի գրառում, որում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և իր թիմին «Anti» ալբոմի տրիումֆի համար։ Նշենք, որ այն Billboard 200-ում է արդեն 5 տարի:
«Շնորհակալ եմ բարձրյալին այն բանի համար, որ ես հավատարիմ կողմնակիցներ ունեմ։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դարակազմիկ իրադարձության մեջ։ Շնորհակալություն իմ թիմին», – գրել է Ռիհաննան։
Մեկնաբանություններում երկրպագուներից մեկն առաջարկել է ռեկորդը նշել նոր երգի թողարկմամբ: «Կարծում եմ, իրոք, պետք է դա անել շուտով», – ասել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Ռիհաննայի վերջին՝ «Anti» ալբոմը, որը նա թողարկել է 2016-ին, արդեն 5 տարի չի լքում հեղինակավոր չարթերը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от badgalriri (@badgalriri)