Թինա Կանդելակիի պարը՝ Արսեն Շախունցի երգի ներքո. ոմանք կասկածել են, որ նա հղի է

Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Մատչ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը բազմաթիվ հարցեր է առաջացրել:
Կարճ տեսահոլովակում Կանդելակին նախ պարում է Սլավա Մարլոուի «Դու այրվում ես կրակի պես» երգի, իսկ հետո` Արսեն Շախունցի «Կանգ առ, աղջիկ» կոմպոզիցիայի տակ:
Ակնհայտ է, որ երկրորդ երգն ավելի հոգեհարազատ է Կանդելակիին։ Նա մեծ ոգևորությամբ է պարում, իսկ պարելու ընթացքում հստակ երևում է նրա կլորացած փորը։
Օգտատերերից շատերին գրավել է ոչ թե Թինայի պարը, այլ նրա կազմվածքի փոփոխությունը։
«Հղի՞ եք», «Ինձ նույնպես թվում էր, որ նա հղի է», «Թինան կա՛մ հղի է, կա՛մ լավ նախաճաշել է»,– գրել են ոմանք։

Կանդելակին գրել է, որ այդ համարը նվիրում է եղբորը՝ Ալեկոյին ՝ իր երգերի ու պարերի սակավաթիվ երկրպագուներից մեկին։
«Եղբայրս, քո կենացը խմում եմ թարմ քամած հյութով և փորձում եմ հեռու մնալ մեր հանդիպումներից, քանի որ դրանցից յուրաքանչյուրը 2 կգ է ավելացնում»,- գրել է Թինան:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)