Անհայտ անձինք Բեյոնսեից մեկ միլիոն դոլարի իրեր են գողացել

Անհայտ անձինք Լոս Անջելեսում պահեստից, որտեղ պահվում է երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ իրեր են գողացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չնայած պահեստը վարձակալում է երգչուհու պրոդյուսերական Parkwood Entertainment ընկերությունը, սակայն ըստ իրավապահ մարմիններում եղած աղբյուրների՝ գողացված բոլոր իրերը պատկանում են Բեյոնսեին:

Գողերը մասնավորապես պահեստից դուրս են բերել թանկարժեք պայուսակներն ու հագուստները: Ընդ որում, նրանք մեկ ամսվա մեջ պահեստ են մտել երկու անգամ:

Գողության գործով այժմ զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանությունը: Դեռևս ձերբակալվածներ չկան: