Քորթնի Քարդաշյանը սիրելիի հետ զբոսնել է Հոլիվուդի փողոցներով (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը վերադարձել է երեխաների հետ Ասպեն կատարած ուղևորությունից և գնացել ընկերոջ հետ ճաշելու, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

41-ամյա հեռուստաաստղին և նրա ռոք երաժիշտ ընկերոջը՝ Թրևիս Բարքերին, պապարացիները նկատել են ձեռք ձեռքի բռնած ՝ միասին ճաշի գնալուց հետո։ Նրանք զբոսնել են Արևմտյան Հոլիվուդի փողոցներով:

Լուսանկարներում POOSH սոցիալական հարթակի հիմնադիրը կրում է սև տաբատ և սև շապիկ, ինչը համադրված է արևային ակնոցների, սև կոշիկների և  «Հերմես» ապրանքանիշի փոքրիկ պայուսակի հետ։

Ռոք աստղը ուղեկցել է սիրելիին և մեքենա նստելիս նրա առջև բացել դուռը։

Դրյու Բերիմորի հետ զրույցի ընթացքում երաժիշտ ասել է, որ սրանից առաջ հանդիպել է այնպիսի կանանց հետ, ովքեր երեխաներ չունեն և հիմա, երբ հանդիպում է մի կնոջ հետ, ով հիանալի մայր է, հրաշալի ընկեր և ամեն ինչ շատ բնական է։

Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հաստատվել են երկու ամիս առաջ, սակայն նրանք բավական երկար ժամանակ ընկերներ են եղել։

Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։