Ֆրանսիացի սերիական մարդասպանը, որի իրագործած ոճրագործությունների հիման վրա սերիալ է նկարահանվել, փորձում է անձամբ մուտք գործել Հոլիվուդ

Ֆրանսիացի սերիական մարդասպանը, որի իրագործած ոճրագործությունների հիման վրա նկարահանվել է «Օձեր» հեռուստատեսային դրաման, փորձում է անձամբ մուտք գործել Հոլիվուդ։

Օրերս Mirror-ին տված հարցազրույցում Չարլզ Սոբհրաջը հայտարարել է՝ ցանկանում է, որ Virgin Group-ի մագնատ Ռիչարդ Բրենսոնը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը ֆինանսավորեն իր նոր ֆիլմը:

76-ամյա ֆրանսիացին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել ավելի քան 20 մարդու սպանելու համար։ Այնուամենայնիվ, սերիական մարդասպանը շարունակում է պնդել, որ «ապօրինի է ձերբակալվել»։

«Ես միանգամայն անմեղ եմ։ Ինձ 3-4 շաբաթից ազատ են արձակելու»,- ասել է նա՝ պարբերականից խնդրելով գործարար Ռիչարդ Բրենսոնի ու Մաքքենզի Սքոթի հեռախոսահամարները։

«Ես ցանկանում եմ նրանց ֆիլմի առաջարկ անել։ Իմ գիրքը կթողարկվի մոտ մեկ ամիս անց»,- հավելել է նա։