83-ամյա Ջեյն Ֆոնդան ապշեցրել է իր սեռական ցանկությունների վերաբերյալ բացահայտումներով

Դերասանուհի Ջեյն Ֆոնդան լուսանկարվել է Harper’s Bazaar ամսագրի շապիկի համար։
83-ամյա աստղը պարբերականին բավականին անկեղծ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է իր ինտիմ կյանքին։ Դերասանուհին խոստովանել է, որ իրեն անհանգստացնում է սեքսի բացակայությունը։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ իրեն հասակակիցները չեն գրավում, նա կցանկանար ավելի երիտասարդ տղամարդ:

«Ես չեմ ուզում կրկին սեռական հարաբերությունների մեջ մտնել։ Ես նման ցանկություն չունեմ։ Երևակայու՞մ եմ արդյոք ես։ Այո, ահա իմ երեւակայությունը: Հանդիպում եմ պրոֆեսորի, հետաքննիչի կամ այդ ոլորտից ինչ-որ մեկին, ով իսկապես կարող է սիրել, փայփայել կնոջը: Խնդիրն այն է, որ ես կցանկանայի ավելի երիտասարդ տղամարդ: Արդյո՞ք սա սարսափելի չէ։ Հարցը մարմինն է։ Ես կցանկանայի երիտասարդ տղամարդու», – խոստովանել է Ֆոնդան:

Ընդ որում, դերասանուհին ասել է, որ դա ընդամենը իր երևակայությունն է, քանի որ նա երբեք չէր համարձակվի մերկանալ երիտասարդ տղամարդու առջև և իրեն ցույց տալ այնպիսին, ինչպիսին կա:

«Ես շատ շնորհակալ եմ, որ այլևս երբեք ստիպված չեմ լինի մերկանալ որևէ մեկի առջև, նույնիսկ մոմերի լույսի ներքո»,- հավելել է Ֆոնդան:

83 տարեկանում երկու «Օսկար»-ի դափնեկիրը մնում է Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը։ Դերասանուհին շարունակում է հիանալի տեսք ունենալ, և չի թաքցնում, որ դա վիրաբույժների միջամտության շնորհիվ է: