Օլգա Օռլովան սիրեցյալի հետ առաջին անգամ լուսանկար է հրապարակել

«Դոմ-2» հեռուստանախագծի աստղ և «Блестящие»  խմբի նախկին մենակատար Օլգա Օռլովան սիրեցյալի հետ առաջին անգամ համատեղ լուսանկար է հրապարակել։ Արտիստուհին միշտ էլ աչքի է ընկել անձնական կյանքի գաղտնիությամբ, և մինչ օրս ոչ ոք չի տեսել այն տղամարդու դեմքը, ով նվաճել է նրա սիրտը:

Այն մասին, որ ռուսական շոուբիզնեսի աստղը միայնակ չէ, հայտնի է դարձել 2019 թվականին: Հարկ է նշել, որ այս անգամ Ինստագրամում տեղադրված լուսանկարում հայտնվել է Օլգայի սիրելիի մարմնի մի հատվածը՝ նրա ուսը:

«Տղամարդը պետք է հիշի, որ կինն անպաշտպան է։ Նա միշտ տղամարդու հոգատարության և վստահության կարիքն ունի։ Նույնիսկ, եթե նա ուժեղ տեսք ունի…»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։