«Արդարության լիգա» ֆիլմի ռեժիսորը Warner Bros.-ին մեղադրել է իր ֆիլմի հանդեպ ատելության մեջ

Ռեժիսոր Զակ Սնայդերը «Warner Bros.» ստուդիային մեղադրել է իր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի հանդեպ ատելության համար, նրա խոսքերը մեջբերել է SFX-ը։

«Ստուդիան ատելություն է տածում «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի հանդեպ։ Իմ նկատմամբ ճնշում էր գործադրվում, ինձ ստիպում էին ֆիլմն առանձին դարձնել և չկապել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» հետ, ինչը ես չէի ցանկանում անել և ինչը չարեցի»,- պատմել է նա։

Սնայդերը հավելել է, որ ի սկզբանե նախագիծը մտածել է որպես եռերգություն, որը հանդիսատեսին կպատրաստի Դարքսայդի ներխուժման մասին հետագա հինգ կինոնկարներին։

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմն էկրաններ է բարձրացել 2016թ․-ին։ Այն Սուպերմենի մասին «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունն է։ Կոմիքսների երկու հերոսները կինոէկրաններին միասին հայտնել են առաջին անգամ։

Ավելի վաղ Զակ Սնայդերը հրաժարվել է կոմիքսների մոտիվներով ֆիլմեր նկարել։ Ռեժիսորի խոսքով՝ անկախ որոշ կոմիքսների, մասնավորապես «Բեթմեն․ սև ասպետի վերադարձի» նկատմամբ հետաքրքրությունից, ինքը չի ցանկանում կրկին խորասուզվել սուպերհերոսների աշխարհը։ «Ես մեծ ցանկություն չունեմ ևս մեկ ֆիլմ նկարել կոմիքսների մոտիվներով»,- ասել է Սնայդերը։