Կիրկորովը խոսել է Բուզովայի հետ սիրավեպի մասին

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է Օլգա Բուզովայի հետ սիրավեպի մասին լուրերը, որոնք ի հայտ եկան այն բանից հետո, երբ արտիստը սոցիալական ցանցերում հրապարակեց իրենց համատեղ ընթրիքի տեսանյութը: Կիրկորովի հետ զրույցը հայտնվել է NTV յութուբյան ալիքում հրապարակված «Ты не поверишь» հաղորդման եթերում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե «Բուզովան ցանկանում է որսալ նրան», Կիրկորովը նկատել է. «Ինձ որսա՞լ: Ի՞նչ եք կարծում՝ դա հնարավո՞ր է: Կարծում եք՝ իմ կյանքում տեսած ամեն ինչից հետո դա հնարավո՞ր է»:

Մարտի 18-ին Կիրկորովի հայրը բացատրեց, թե ինչու է որդին երգչուհի Ալլա Պուգաչովայից բաժանվելուց հետո կրկին չի ամուսնանում: Նա հայտարարել է, որ իր որդին միշտ էլ միասեր է եղել:

Կիրկորովն ու Պուգաչովան ամուսնացել են 1994-ին, ամուսնալուծվել՝ 11 տարի անց: