Քիմ Քարդաշյանը նշել է Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի բաժանման իրական պատճառը երկրպագուներն իմացել են «Քարդաշյանների ընտանիք» նախագծի նոր էպիզոդից։ Որքան էլ Քիմը փորձել է դա գաղտնի պահել, նախագծի օպերատորներին հաջողվել է որոշ պահեր նկարահանել, որոնցում ցուցադրվում են Քարդաշյանի առաջին մի քանի օրերն ամուսնալուծության մասին որոշումը կայացնելուց հետո։ Բարձրախոսը որսացել է Քիմի զրույցը Վայոմինգում գտնվող Ուեսթի ճամբարից ինչ-որ մեկի հետ։

«Ես այսօր երեկոյան կարող եմ ինքնաթիռ նստել։ Երբ ես խոսում էի նրա հետ, նա հրաժարվեց։ Խոսիր նրա հետ։ Ես ուրախ եմ վաղը գալ։ Ես ուրախությամբ կգամ հաջորդ շաբաթ, ինչ էլ նա ցանկանա»,- հեռախոսային խոսակցության ընթացքում ասում է Քիմը։

Քարդաշյանը զրույցի ընթացքում ակնարկել է, որ գլխավոր խնդիրներից մեկը դարձել են սոցիալական ցանցերում Քանյեի՝ նախորդ տարի արված հրապարակումները։ Քիմի խոսքով՝ ընտանիքի հասցեին վիրավորական հրապարակումները լրջորեն չեն վշտացրել, սակայն նա ձգտել է իրեն հեռու պահել նրանից, ինչ տեղի է ունենում տանը և համացանցում։

TMZ-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանն ամուսնալուծության համար դիմել է դեռ փետրվարի 19-ին։ Նա որպես բաժանման պատճառ նշել է «անհաշտելի տարաձայնությունները»։ Նա հանդես է եկել երեխաների համատեղ խնամակալության գաղափարի օգտին։ Սակայն զույգը նաև ընդհանուր ունեցվածք ունի և ամուսնական պայմանագիր, որի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում Քիմը գումարային փոխհատուցում  կստանա։ Աստղերը պետք է կարգավորեն ֆինանսական հարցերը։