Արքայազն Ուիլյամը ճանաչվել է «աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդ»․ այդ տիտղոսին հավակնող Դուեյն Ջոնսոնն արձագանքել է․ The Sun (լուսանկարներ)

The Sun-ի հետազոտության համաձայն՝ «աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդու» տիտղոսին արժանացել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը։ Այդ տիտղոսին հավակնող դերասաններ Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը և Սթենլի Տուչին շտապել են արձագանքել այդ նորությանը:

«Գրողը տանի, ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ, երբ Լարի Դեյվիդն (ամերիկացի կատակերգու, դերասան) ակնհայտորեն հավակնում էր այդ տիտղոսին։ Պահանջում եմ ձայների վերահաշվարկ»,- Twitter-ում կատակել է Դուեյն Ջոնսոնը։

Մինչդեռ դերասան Սթենլի Տուչին Instagram-ում տեղադրել է ճաղատ հոլիվուդյան աստղերի լուսանկարների կոլաժը՝ կատակելով, որ «աշխարհի ամենասեքսուալ ճաղատ տղամարդու» տիտղոսակրին ընտրելու հրաշալի տարբերկաներ կային։

Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ կոսմետիկ վիրաբուժության մասնագետների կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Google-ի որոնողական համակարգում օգտատերերը 17,6 միլիոն անգամ արքայազն Ուիլյամին համարել են «սեքսուալ»։

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը զբաղեցրել է երկրորդ տեղը, դերասան Ջեյսոն Սթեթհեմը՝ երրորդ, իսկ երաժիշտ Pitbull-ն ու բասկետբոլի աստղ Մայքլ Ջորդանը եզրափակել են լավագույն հնգյակը:

Արքայազն Ուիլյամ

Դուեյն Ջոնսոն

Սթենլի Տուչի

Մայք Թայսոն

Ջեյսոն Սթեթհեմ

Pitbull