Փլուզվել է Դմիտրի Դիբրովի տան առաստաղը

Հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովի երեք որդիները հրաշքով չեն մահացել իրենց տան առաստաղի փլուզման պատճառով: «Ты не поверишь!» հաղորդման նոր եթերում սարսափելի պատմությամբ կիսվել է շոումենի կինը՝ Պոլինան։
Ամեն ինչ տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ զույգի ժառանգները՝ 11-ամյա Սաշան, 7-ամյա Ֆեդյան եւ 5-ամյա Իլյան դեռ քնած են եղել։

«Տատիկս եկավ մեր ննջարան։ Առավոտյան ժամը վեցն էր։ Մենք քնած էինք։ Նա ներս մտավ խոսքերով․ «Պոլինա, երկրորդ հարկի առաստաղը փլուզվեց երեխաների վրա»։ Իհարկե, ես մեկ վայրկյանում ինձ նետեցի այնտեղ»,  – պատմել է Պոլինա Դիբրովան։
Բարեբախտաբար, երեխաները չեն վնասվել, և այդ պատմությունն ընտանիքի անդամները հիշում են որպես տհաճ միջադեպ։