Եկատերինա Ստրիժենովային հոսպիտալացրել են հենց նկարահանման հրապարակից

Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ձեռքի վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում «Ժամանակը ցույց կտա» («Время покажет») հաղորդման նկարահանումների ընթացքում ընկնելուց հետո։
«Հաղորդավարուհին, իսկապես, ձեռքի վնասվածք է ստացել ընկնելու արդյունքում և անմիջապես հոսպիտալացվել է։ Մենք Եկատերինային շուտափույթ ապաքինում ենք մաղթում և վերադարձ եթեր»,- նշել են մամուլի ծառայությունում։
Նշենք, որ Ստրիժենովան «Առաջին ալիքում» վարում է «Բարի լույս» և «Ժամանակը ցույց կտա» հաղորդումները։