Դեմի Լովատոն խոսել է իր սեռական նախասիրությունների և չեղարկաված նշանադրության մասին

28-ամյա Դեմի Լովատոն շարունակում է կիսվել իր անձնական կյանքի մանրամասներով: Շաբաթ օրը, Ջո Ռոգանի Podcast-ում, երգչուհին խոսեց իր սեռական նախասիրությունների մասին: Նա խոստովանեց, որ կրոնական դաստիարակության շնորհիվ շատ բարդույթավորված էր, բայց հիմա հպարտ է, որ ԼԳԲՏ համայնքի մաս է կազմում:
Դեմին խոստովանել է, որ երբ երիտասարդ տարիքում սեռական հետաքրքրություն է զգացել կանանց նկատմամբ, փորձել է ամեն կերպ ճնշել իր մեջ այդ զգացումը:
Լովատոն նաև կիսվել է, որ իր չեղարկված նշանադրությունը Մաքս Էրիխի հետ նույնպես ազդել է սեռական կյանքի վերաբերյալ իր տեսակետների վրա։

«Անցյալ տարի ես նշանված էի մի տղամարդու հետ: Ես մտածում էի, որ կամուսնանամ, գուցե նույնիսկ կհղիանամ: Բայց դա տեղի չունեցավ: Հետո մտածեցի. «Սա մեծ նշան է»:
Հիմա ես թեթևություն եմ զգում»,- ասում է Լովատոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեմի Լովատոն պատմել էր, որ 15 տարեկանում բռնաբարության է ենթարկվել։ Դեմին նշել էր, որ բռնաբարողը դերասան է եղել, սակայն չէր նշել վերջինիս անունը։ Բացի այդ, Լովատոն պատմել էր, որ 2018 թվականի այն գիշերը, երբ թմրանյութի չարաշահման հետևանքով հնարավոր է՝ մահանար, բռնաբարվել է իրեն թմրանյութ վաճառած տղամարդու կողմից։